Բաժիններ՝

Ուկրաինան ՆԱՏՕ­-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ է խնդրել ԱՄՆ-­ից

Գերագույն ռադան դիմել է ԱՄՆ­-ի Կոնգրեսին՝ խնդրելով Ուկրաինային տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ եւ նրա հետ կնքել պաշտպանական համաձայնություն:

Համապատասխան որոշումը պաշտպանել է պատգամավորների մեծամասնությունը, ինչի մասին մարտի 22-­ին հայտնել է խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Փաստաթղթում նշվում է, որ ՆԱՏՕ-­ից դուրս Վաշինգտոնի հիմնական դաշնակցի կարգավիճակ Է տրամադրվել այնպիսի պետությունների, ինչպիսիք են՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ Ճապոնիան, Հարավային Կորեան, Աֆղանստանը եւ Իսրայելը:

Խորհրդարանականները նույնպիսի կարգավիճակ են խնդրել նաեւ Ուկրաինայի համար:
Փետրվարին Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Քորթնի Հիլսոնը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կշարունակի լուրջ աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի զինված ուժերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031