Բաժիններ՝

Մոսկվան պատրաստ է օգնել ՄԱԿ-­ին՝ համակարգելու ջանքերը Սիրիայի «չորս զամբյուղների» շուրջ. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է օժանդակել սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը եւ օգնել ՄԱԿ-­ին՝ իրացնելու Սիրիայի հետ կապված «չորս զամբյուղները»: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-­ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ մարտի 22-­ին Մոսկվայում կայացած հանդիպմանը:

«Մենք գնահատում ենք Աստանայում բանակցությունների փուլի ավարտից անմիջապես հետո եւ Ժնեւում միջսիրիական կոնսուլտացիաների մեկնարկից մեկ օր առաջ հանդիպելու այս հնարավորությունը: Սա կարեւոր պահ է»,­-ասել է նա:

«Մենք կօգնենք ձեզ՝ համակարգելու ջանքերը այն «չորս զամբյուղների» շուրջ, որոնք ներառում են սահմանադրության, կառավարման, ընտրությունների եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը»,­-նշել է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031