Բաժիններ՝

Վիետնամում ԿԺԴՀ-­ի նախկին դեսպանի որդուն կասկածում են Կիմ Չեն Նամի սպանության մեջ

Հյուսիսային Կորեայի այն չորս քաղաքացիներից մեկը, որոնց Մալայզիայի ոստիկանությունը որոնում է Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ­-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբոր սպանության կասկածանքով, Վիետնամում Հյուսիսային Կորեայի նախկին դեսպանի
որդին է: Այդ մասին հայտնել է Ռյոնհապ գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Ինչպես գրել է գործակալությունը, խոսքը վերաբերում է 33-­ամյա Լի Չժի Հյոնին՝ Վիետնամում ԿԺԴՀ-­ի նախկին դեսպանի որդուն, որն այդ երկրում ապրել է շուրջ 10 տարի:

Վիետնամերենի հիանալի իմացությունն, ինչպես կարծում է հետաքննությունը, նրան օգնել է հավաքագրելու Վիետնամի քաղաքացուհուն, որը դարձել է հանցագործության երկու կատարողներից մեկը:

Վիետնամի քաղաքացուհին հավաքագրվել է անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ այնուհետեւ Լին ու եւս մեկ կասկածյալ նրա հետ միասին ուղեւորություն են կատարել Կամբոջա, որտեղ անցկացրել են այսպես կոչված «հեռուստաշոուի» փորձ, որը փաստորեն սպանություն է եղել:

Սպանությունից հետո երկու աղջիկները ձերբակալվել են, իսկ Մալայզիայի ոստիկանությունն սկսել է Հյուսիսային Կորեայի այն չորս քաղաքացիների որոնումը, որոնք անմիջապես հեռացել են երկրից: Նրանցից մեկն էլ, հետաքննության կարծիքով՝ եղել է Լի Չժի Հյոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս