Բաժիններ՝

Բրյուսելի օդանավակայանում բրոնզե հուշարձան է բացվել ի հիշատակ 2016­-ի մարտի 22-­ի ահաբեկչության զոհերի

Բրյուսելի օդանավակայանում տեղի է ունեցել բրոնզե հուշարձանի բացման արարողությունը ի հիշատակ 2016­-ի մարտի 22­-ի ահաբեկչության զոհերի, որը 32 մարդու կյանք խլեց, եւս 320-­ը վերքեր ստացան:

Արարողությանը մասնակցել են Բելգիայի Ֆիլիպ թագավորը, Մաթիլդա թագուհին, երկրի համերկրային կառավարության եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:

«Այժմ մենք ունենք սգո վայր, որտեղ կարող ենք հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին, հիշել օդանավակայանի ուղեւորների եւ փրկարար ծառայությունների արիության մասին այդ սարսափելի օրը»,-­հայտարարել է Բրյուսելի քաղաքագլուխ Իվան Մայերը:

Բրյուսելի օդանավակայանի թռիչքասրահում, որտեղ ուղիղ մեկ տարի առաջ տեղական ժամանակով ժամը 07:58­-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:58­-ին) երկու պայթյուն որոտաց, լռության րոպե է անցկացվել: Սրահի ներսում տեղակայված հուշատախտակի տակ բազմաթիվ սպիտակ ու կարմիր ծաղիկներ են:

2016-­ի մարտի 22-­ին երկու մահապարտներ պայթյուններ իրականացրին Բրյուսելի օդանավակայանում, իսկ մեկ ժամ անց եւս մեկ ահաբեկիչ եվրոպական թաղամասում ռումբ պայթեցրեց մետրոյի Մալբեկ կայարանում: Ինչպես պարզել է հետաքննությունը, նրանք բոլոր կապված էին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, ինչպես նաեւ ահաբեկչական նույն այն խմբի անդամներն էին, որը 2015 թվականի նոյեմբերի 13-­ին ահաբեկչական գործողություններ էր իրականացրել Փարիզում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս