 
                        Սիրիայի կողմից արձակված կրակոցից թուրք զինվոր է մահացել
 
                                    Թուրքիայի զինված ուժերը հայտնել են Սիրիայի տարածքից դիպուկահարի արձակած կրակոցի հետևանքով թուրք զինվորի մահվան դեպքի մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքական զինուժն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կրակոցն արձակվել է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) և «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG) վերահսկողության տակ գտնվող տարածքից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        