
«Թվիթեր»-ն ամենաշատը գրաքննող երկիրը Թուրքիան է

Թուրքիան աշխարհում առաջատարն է «Թվիթեր» սոցիալական ցանցում օգտատերերի հաշիվները փակելու և արված գրառումները հեռացնելու պահանջով ներկայացված դիմումների քանակով: Աս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
«Թվիթեր»-ի հրապարակած թափանցիկության զեկույցում ասվում է, որ 2016 թվականի հուլիսդեկտեմբեր ամիսներին Թուրքիան գրառումները հեռացնելու պահանջով ներկայացրել է 3 հազար 76 դիմում, որը կազմում է այդ ժամանակահատվածում ստացված դիմումների 88 տոկոսը:
Դիմումներից 2 հազար 232-ն արվել են կառավարության, ոստիկանության ու այլ պետական կառույցների կողմից, իսկ 844-ը կապված են դատական որոշումների հետ:
Բացի այդ, Թուրքիայից եկած դիմումներով պահանջվել է արգելափակել 8 հազար 417 օգտատիրոջ հաշիվ:
Այս ցուցանիշով Թուրքիային հաջորդում են Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան, Ինդոնեզիան, Միացյալ Նահանգները, Հնդկաստանը, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան: