
Կուրցը խոստացել է կամուրջներ կառուցել Արևելքի ու Արևմուտքի միջև

Ավստրիան, լինելով Երամիության անդամ, ցանկանում է նպաստել Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ համագործակցության զարգացմանը:
Համապատասխան հայտարարությունը երկրի նոր կանցլեր Սեբաստյան Կուրցն արել է դեկտեմբերի 19-ին՝ ամփոփելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները: «Ավստրիան գտնվում է Եվրոպայի սրտում:
Մենք ցանկանում ենք կամուրջներ կառուցել Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ, զարգացնել համագործակցությունը»,- Կուրցի խոսքը Twitter-ում մեջբերել է նրա գլխավորած Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը: Կանցլերը նշել է, որ Ավստրան «եվրոպամետ երկիր է, որը ցանկանում է ակտիվ մասնակցություն ունենալ Եվրոպայի կառուցմանը»: Դրա հետ մեկտեղ Կուրցը նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձնելու ԵՄ-ում անօրինական միգրացիայի դեմ պայքարին: Յունկերը հայտարարել է, թե ինքն ուրախ է, որ Կուրցը կառավարության ղեկավարի պաշտոնում առաջին արտասահմանյան այցը կատարել է հենց Բրյուսել:
Եվրահանձնաժողովի ղեկավարն ասել է, որ «մերժում է նախապաշարմունքները», իսկ ավստրիական կառավարող կուսակցությունների ծրագիրն իրեն բավարարում է «գրեթե 100 տոկոսով»: Կուրցը երեքշաբթի հանդիպում է ունեցել նաեւ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Երկու հանդիպումների ընթացքում է, ինչպես եւ սպասվում էր, քաղաքական գործիչները քննարկել են 2018 թվականի երկրորդ կեսին ԵՄ-ի խորհրդում նախագահելուն Ավստրիայի նախապատրաստվելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: