Բաժիններ՝

Մոսկվան կաջակցի Բելգրադի և Պրիշտինայի ցանկացած համատեղ որոշմանը

Ռուսաստանը կաջակցի Կոսովոյի վերաբերյալ Բելգրադի և Պրիշտինայի ցանկացած համատեղ որոշմանը: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին սերբ գործընկեր Ալեքսանդր Վուչիչի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Կոսովոյում իրավիճակը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով, կողմերի երկխոսության հիման վրա՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը տեղեկացրել է, որ Վուչիչի հետ քննարկել է բալկաններում տիրող իրավիճակը: «Ռուսաստանը շահագրգռված է այդ տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, բալկանյան բոլոր պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ»,- ասել է Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս