Բաժիններ՝

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ռուսաստանը «զավթիչ տերություն» է ճանաչել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան (ԳԱ) ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձեւ, որում դատապարտվում են Ղրիմում տեղ գտած մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաեւ «Ռուսաստանի Դաշնության կողմից օրենքների, իրավազորության եւ կառավարման ապօրինի սահմանումը» թերակղզում: Դեկտեմբերի 19-ին այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Փաստաթուղթը, որը ՄԱԿ-ի ԳԱ-ի Երրորդ կոմիտեին է առաջարկել Ուկրաինան՝ 30 պետությունների համահեղինակությամբ, բովանդակում է «Ուկրաինայի տարածքի մի մասի՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետության եւ Սեւաստոպոլ քաղաքի ժամանակավոր օկուպացման» դատապարտում եւ չճանաչում: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել է 70 պետություն:

Դեմ են արտահայտվել 26 երկրներ, ներառյալ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Վենեսուելան, Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Սերբիան, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Եվս 76 երկիր քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս