ԱՄՆ-ը չինական կողմին է հանձնել ԿԺԴՀ-ի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի նոր բանաձևի նախագիծը. Reuters
ԱՄՆ-ի ներկայացուցիչները Չինաստանի իրենց գործընկերներին են հանձնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձեւի նախագիծը ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմի սաստկացման մասին:
Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանների մի աղբյուր: Իր հերթին Միացյալ Նահանգների վարչակազմի՝ անունը չհայտնած ներկայացուցիչը հավաստել է, որ նոր բանաձեւի քննարկումն արդեն ընթանում է, բայց կողմերն առայժմ համաձայնության չեն եկել:
«Մենք փորձում ենք ընդունել եւս մեկ (բանաձեւ), բայց նրանք առայժմ չեն համաձայնում»,- ասել Է նա: Ինչպես նշել է գործակալությունը, Վաշինգտոնը վաղուց է Պեկինին կոչ անում սահմանափակել նավթի մատակարարումները Փենյանին: Սասնավորապես, Միացյալ Նահանգներն առաջարկում է սահմանափակումներ կիրառել տասը նավերի նկատմամբ, որոնք խախտում են պատժամիջոցները: Այդ նավերն իբր հումք են փոխադրել, որը դրանցից վերցրել են ԿԺԴՀ-ի նավերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: