Ծառուկյանի հրավերով Արցախ ժամանած եվրոպացի պատվիրակները կարող են հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Արցախ ժամանած եվրոպական պատվիրակության անդամներն առաջիկայում կարող են հայտնվել Ադրբեջանի սեւ ցուցակում: Ինչպես հայտնի է՝ ցանկացած քաղաքական գործիչ, լրագրող, ով այցելում է Արցախ, մեխանիկորեն հայտնվում է Ադրբեջանի սեւ ցուցակում, ենթադրվում է, որ այդ պատվիրակության անդամները, քաղաքական գործիչները եւս կհայտնվեն այդ ցուցակում:

Եվ ահա, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այդ ցուցակում կարող են հայտնվել նաեւ նշված պատվիրակության անդամները. ադրբեջանական լոբբին այդ ուղղությամբ արդեն իսկ սկսել է իր աշխատանքները` փորձելով ազդել այդ մարդկանց վրա:

Հավելենք, որ պատվիրակության կազմում են եղել տարբեր երկրների ներկայացուցիչներ Տանզանիայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից եւ Եվրոպայի տարբեր երկրներից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031