Atmosphere բրազիլական փառատոնում դիջեյը մահացել է բեմահարթակի փլվելու հետևանքով. Global News
Բրազիլիայի Atmosphere փառատոնում դիջեյ Կալեբ Ֆրեյտաշը մահացել է բեմահարթակի փլվելու հետեւանքով: Փլուզումը տեղի է ունեցել սաստիկ քամու պատճառով, անբարենպաստ եղանակից եւս մի քանի մարդ է տուժել: Այդ մասին հայտնել է Global News հրատարակությունը:
Ինչպես նշում է պորտալը, դիջեյը մահացել է հոսպիտալում, ուր նրան տեղափոխել էին գլխի լուրջ վնասվածքներով:
Ըստ ԶԼՄ-ների տվյալների, տուժել է եւս երեք մարդ: Դիջեյ Տրինոն Twitter-ում հրապարակել է բեմահարթակի փլվելու տեսագրությունը եւ հայտնել, որ «մահացել է բրազիլացի արտիստ, դիջեյ Կալեբը»:
Պորտալը նշում է, որ փառատոնը կայացել է, չնայած սաստիկ քամու եւ տեղատարափների մասին նախազգուշացումներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Rave que estava rolando no parque de exposições Assis Brasil @metsul @MetroclimaPOA pic.twitter.com/kicb7WnNnf
— gremista (@rafamaroni) December 17, 2017