Բաժիններ՝

Կատալոնիայում ավարտվել է խորհրդարանական ընտրարշավը և սկսվել է լռության օրը

Կատալոնիայում տեղական ժամանակով կեսգիշերին ավարտվել է խորհրդարանական ընտրարշավը, սկսվել է լռության օրը: Այդ մասին Բարսելոնայից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ընտրությունները կկայանան դեկտեմբերի 21-ին: Դեկտեմբերի 20-ը եւ 21-ը հանգստյան օերեր են հայտարարված Կատալոնիայի բազմաթիվ հիմնարկություններում՝ դպրոցներում, մանկապարտեզներում, վարչական հաստատություններում: Կատալոնիայի խորհրդարանի պատգամավորական տեղերի համար պայքարում են յոթ հիմնական քաղաքական ուժեր:

Դրանցից երեքը տարածաշրջանի անկախության կողմնակիցներ են, չորսը՝ Կատալոնիան Իսպանիայի կազմում պահելու կողմնակիցներ: Անկախության կողմնակիցների թվում են Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի «Միասին հանուն Կատալոնիայի» դաշինքը, Ժեներալիտետի նախկին փոխղեկավար Օրիոլ Ժունկերասի «Կատաոլնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունը եւ «Ժողովրդական միասնության թեկնածու» ծայրահեղ ձախ կազմակերպությունը:

Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ երկու ուժերից յուրաքանչյուրը կարող է ակնկալել ընտրողների ձայների միայն կեսը, ուստի չի կարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում եւ տարածաշրջանի կառավարություն կազմել: Ինչպես արդեն տեղեկացվել է, Կատալոնիայի ղեկավարի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասը, որը կալանքի տակ է գտնվում, դեկտեմբերի 19-ին քվեարկել է արտահերթ տարածաշրջանային ընտրություններում: Ժունկերասը դա արել է փոստով՝ Մադրիդի բանտից:

Իր հերթին ինքնավարության ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնը, որը գտնվում է Բելգիայում, չի կարողանա քվեարկել, քանի որ ժամանակին համապատասխան հարցում չի արել: Նա կարող էր քվեարկել Կատալոնիայի տարածքում, բայց դրա համար նրան հարկ կլիներ վերադառնալ Իսպանիա, որտեղ նրա ձերբակալման ազգային օրդեր է տրված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս