Բաժիններ՝

Կալիֆոռնիայում մոլեգնող «Թոմաս» հրդեհը երկրորդ խոշորագույնն է ճանաչվել նահանգի պատմության մեջ

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում արդեն ավելի քան երկու շաբաթ մոլեգնող բնական հրդեհի տարածքը գերազանցել է 1100 քառակուսի կիլոմետրը, ինչից հետո այն երկրորդ խոշորագույն հրդեհն է դարձել նահանգի պատմության մեջ:

Այդ մասին հայտնել է Կալիֆոռնիայի անտառային հանդակների պաշտպանության եւ հրշեջ ծառայության վարչությունը: Գերատեսչության կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 4-ին Վենտուրայի օկրուգում սկսված եւ «Թոմաս» անվանումն ստացած հրդեհը մինչ այժմ հաջողվել է տեղափակել 55 տոկոսով:

Իշխանությունների կանխատեսումների համաձայն՝ արդեն առաջիկա օրերին այն ռեկորդային կդառնա իր մասշտաբներով: Կալիֆոռնիայում ամենախոշոր հրդեհը, նման վիճակագրության վարման պահից ի վեր, գրանցվել է 2003 թվականին Սան Դիեգոյի մերձակայքում: Այն ընդգրկել էր ավելի քան 1106 քառ կմ տարածք եւ 15 մարդու կյանք էր խլել: Նահանգի հրշեջ ծառայությունները հույս ունեն, որ իրենց կհաջողվի «Թոմաս» հրդեհն ամբողջովին տեղափակել մինչեւ հաջորդ տարվա հունվարի 7-ը:

Հրդեհի զոհ Է դարձել առնվազն երկու մարդ: Իշխանությունների գնահատումների համաձայն՝ «Թոմասի» պատճառած վնասն արդեն գերազանցել է 137 մլն դոլարը: Կրակը ոչնչացրել կամ վնասել է ընդհանուր առմամբ ավելի քան 1,2 հազար տուն ու շինություն Վենտուրայի եւ Սանտա Բարբարայի օկրուգներում: Կրակի դեմ պայքարում են շուրջ 8 հազար հրշեջներ: Տարերքի մոլեգնման պատճառով տարհանվել է մոտավորապես 100 հազար մարդ, ներկայում նրանցից ոմանց արդեն թույլատրված է վերադառնալ իրենց տներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս