Թուրքիան և Ռուսաստանը քննարկել են համատեղ ռազմական ինքնաթիռներ արտադրելու հնարավորությունը
С-400 զենիթահրթիռային համալիրների` Թուրքիա մատակարարելու վերաբերյալ ռուսթուքական բանակցությունների ժամանակ քննարկվել են նաև համատեղ ռազմական ինքնաթիռներ արտադրելու հնարավորությունները:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը նշել է, որ խոսքը գնում է 5-րդ սերնդի ռազմական կործանիչ ինքնաթիռների արտադրության մասին, ինչի համար Թուրքիան ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են զենիթահրթիռային С-400 համակարգերի մատակարարման պայմանագրի բոլոր տեխնիկական հարցերը, ներկա դրությամբ պաշտոնական Մոսկվան փորձում է լուծել Անկարային տվյալ սպառազինությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ վարկի տրամադրման հարցը։