Բաժիններ՝

Տեսանյութով ցուցադրել են կառավարվող ճպուռ­-կիբօրգին

ԱՄՆ-­ում Չառլզ Շթարք Դրեյպերի լաբորատորիայի եւ Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի հետազոտողներն ստեղծել են ճպուռ­կիբօրգ: Առաջին թռիչքի տեսագրությունը հրապարակել է Gizmodo հրատարակությունը։ Գիտնականները կենդանի միջատին ամրացրել են մանրիկ տվիչներ եւ DragonflEye էլեկտրոնային սխեմաները, ինչը թույլ է տվել այն կառավարել հեռվից: Դրա համար գիտնականները լուսազգայուն գեներ են ներդրել կենդանու նյարդային համակարգում, ինչը նեյրոններին թույլ է տալիս արձագանքել էլեկտրոնիկայի միջոցով տրվող լույսի իմպուլսներին: Օպտիկաթելքային կառուցվածքները սնուցվում են էլեկտրականությամբ, որն արտադրվում է փոքրիկ արեւամարտկոցներով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930