Բաժիններ՝

Հարձակումներ Լոնդոնում. կան զոհեր և վիրավորներ

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հունիսի 3-ի ուշ երեկոյան հարձակումներ են եղել միաժամանակ երեք տարբեր վայրերում՝ Լոնդոնի կամրջի վրա, Բորոու շուկայի տարածքում և Վոքսհոլլ շրջանում։

Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել մարդկանց, ինչից հետո մեքենայից դուրս են եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա, հայտնում է The Sun-ը:

Ոստիկանությունը դեպքի վայրից տարհանել է մարդկանց: Ականատեսների վկայությամբ՝ ոստիակնությունը կրակ է բացել. «Մենք ստիպված էինք փախչել, շատ կրակոցներ էին հնչում»:

Ականատեսները նաև հաղորդել են, որ որոշ մարդիկ կամուրջի վրա տուժել են դանակի հարձակումից:

Բորոու շուկայի տարածքում անհայտ անձը կրկին դանակով հարձակվել է այցելուների վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս