Virgin Galactic-ը տիեզերանավի նոր փորձարկում է կատարել
ԱՄՆ-ի Virgin Galactic ընկերությունը կատարել է Unity մոդելի SpaceShipTwo ենթաուղեծրային տիեզերանավի հերթական փորձարկումը: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում:
Թեստերի ընթացքում SpaceShipTwoն թռիչք է կատարել Կալիֆոռնիայի նահանգի Մոհավե անապատի երկնքում: Փորձարկումներն ավարտվել են տիեզերանավի փափուկ վայրէջքով: Վերջին փորձարկումները դարձել են Unity տիեզերանավի իններորդ թռիչքը:
SpaceShipTwo տիեզերանավը մշակում է Virgin Galactic ընիկերությունը ենթաուղեծրային տուրիստական թռիչքների համար (հարյուր կիլոմետրից բարձր): Բազմակի օգտագործման ապարատի մեկնարկն իրականացվում է WhiteKnightTwo տանող հրթիռի միջոցով, որից Unity-ն այնուհետեւ անջատվում է եւ ինքնուրույն վայրէջք կատարում:
Unity-ն, որը ներկայացվել է 2016-ի փետրվարին, Enterprise մոդելի հերթական լրամշակումն է, որը 2014 թվականի հոկտեմբերին թեստային թռիչքի ընթացքում կործանվեց Մոհավեի երկնքում: Վթարի պատճառն օդաչուի սխալն էր, ինչի առնչությամբ Unity-ի կառավարման որոշ գործառույթներ, Enterprise-ի համեմատությամբ, ավտոմատացված են: