Գերմանիայում բացօթյա ռոք փառատոնի ժամանակ ահաբեկչության սպառնալիքի պատճառով տարհանվել է 80 հազար մարդ
                                    Գերմանիայի խոշորագույն Rock am Ring բացօթյա ռոք փառատոնի ժամանակ ահաբեկչության սպառնալիքի պատճառով տարհանվել է 80 հազար մարդ: Ռիա.ռու կայքը գրում է, որ կազմակերպիչները հույս են հայտնել, որ հունիսի 3-ին փառատոնը կշարունակվի:
Ռոք փառատոնին, որը նվիրված էր Անգլիական Մանչեսթերում ամերիկյան փոփ աստղ Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունից զոհերի հիշատակին, մասնակցելու էին եկել հայտնի աստղեր, հաղորդում է Telegraph-ը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    