Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են С-400 համակարգերի մատակարարման հարցը
Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են զենիթահրթիռային С-400 համակարգերի մատակարարման պայմանագրի բոլոր տեխնիկական հարցերը, ներկա դրությամբ պաշտոնական Մոսկվան փորձում է լուծել Անկարային տվյալ սպառազինությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ վարկի տրամադրման հարցը: Ինչպես հաղորդում է «Ռիա
նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է «Ռոստեխ»ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:
«Ինչ վերաբերում է С-400 համակարգերին, այո, քննարկումներ ընթանում են, բոլոր տեխնիական հարցերն ավարտվել են, ընթանում է ֆինանսական մասի քննարկումը: Թուրքական կողմը հնարավորություններ է փնտրում ֆինանսներ ստանալու համար:
Այդ հարցը քննարկվել է միջկառավարական մակարդակում, քանի որ միայն կառավարությունը կարող է վարկ տրամադրել միջպետական համաձայնագրի հիման վրա: Գիտեմ, որ ՌԴի և Թուրքիայի ֆինանսների նախարարությունների միջև նման բանակցություններ տարվել են, բայց ինչով է ավարտվել՝
չգիտեմ»,-ասել է Չեմեզովը: