Լոռու մարզում առաջատարը Կարեն Կարապետյանն է՝ 45 000 քվեով

Ինչպես և կանխատեսվում էր, Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում մրցակցությունից դուրս էր ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն է:

Նա ստացել է մոտ 45.000 քվե, այնինչ ՀՀԿ-ից մյուս երկու թեկնածուները՝ Վահրամ Բաղդասարյանն ու Արկադի Համբարձումյանը միասին ստացել են մոտ 34.000 ձայն:

Եթե հաշվի առնենք ընտրատարածքներում ընտրողների մասնակցության թիվը, ապա տոկոսային հարաբերությամբ նրա ցուցանիշը հանրապետությունում լավագույնն է:

Փաստացի, Կարեն Կարապետյանը Լոռու մարզում հավաքել է վավեր քվեաթերթիկների մոտ 40 տոկոսը: Համեմատելով նրա շուրջ 45.000 քվեները՝ ստացվում է, որ ամբողջ հանրապետությունում Հայաստանի Հանրապետական կուսակցության ստացած ձայների մոտ 6 տոկոսը ստացել է Կարեն Կարապետյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930