«Քվեարկության ընթացքում որոշ տեխնիկական խնդիրներ էին առաջանում». Չեռնիշենկո
«ՀՀ խորհրդարանական ընտրություններն անցան մեծապես հարթ մթնոլորտում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության անդամ Ռուսաստանի դաշնային խորհրդի՝ դաշնային կառուցվածքի, տարածաշրջանային քաղաքականության, տեղական ինքնակառավարման և Հյուսիսի հարցերով հանձնաժողովի անդամ Իգոր Չեռնիշենկոն։
Նա նշեց, որ ներկայացնում է ՀՀ կառավարության մի մեծ պատվիրակություն, որը հետևել է երեկ կայացած ընտրությունների ընթացքին։ Չեռնիշենկոյի խոսքով, բավականին հետաքրքիր ընտրություններ էին, որոնց ընթացքում, բնականաբար, տեխնիկական խնդիրներ առաջացան։ Ըստ նրա, այդ խնդիրներն առաջացան տեխնիկական սարքավորումների նոր ներդրվածության պատճառով։ Ռուս դիտորդի համոզմամբ՝ ապագայում շատ ավելի հարթ կանցնի ամեն ինչ։ «Մեծ հաշվով, ընտրություններն անցել են հարթ, արդյունքները կանխատեսելի են։ Խորհրդարան են անցնում կուսակցություններ, որոնց, ըստ հասարակության հետ մեր խոսակցությունների, համակրել է հասարակությունը։ Այդ չորս ուժերը ՀՀ խորհրդարանում հետաքրքիր պատկեր կստեղծեն»,- ասաց Չեռնիշենկոն։