«Էնքան կռռացիք…». Սեյրան Սարոյանը՝ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության մասին

ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը, որ դեռ երեկ հաստատապես հայտարարում էր, թե Սուրիկ Խաչատրյանի դիրքերն անսասան են, և նա աշխատանքից չի հեռացվի, այսօր Սյունիքի մականունավոր մարզպետի պաշտոնանկության մեջ մեղադրեց լրագրողներին:

«Առողջություն չունի, կերաք կյանքը, աչքով տվիք, էնքան արիք, էնքան կռռացիք, մինչև սենց էղավ: Հիմա Սուրիկ Խաչատրյանն էլ չկա, տեսնեմ` ի՞նչ եք անելու, ո՞ւմ մասին եք խոսալու: Էդ յութուբն էլ մնաց անտեր, էլ մարդ չկա, որ խոսաք, վսյո»,- ասաց Ս.Սարոյանը` հավելելով, որ Ս.Խաչատրյանը «շատ լավ ա աշխատել»:

Թե ո՞վ է նոր մարզպետը, գեներալը տեղյակ չէ. «Ես հո Նաստրադամուսը չե՞մ»:

Տեսանյութեր

Լրահոս