ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները, որոնք հունիսի 19-ին սկսվում են Բրյուսելում, պետք է վերաբերեն ապագային, այլ ոչ թե ընթացիկ, այդ թվում՝ ֆինանսական խնդիրներին:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է Նախիջևանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Թուրքիայում ՌԴ-ի դեսպան է նշանակվել Ալեքսեյ Երխովը։
Օդանավակայանի աշխատանքի վրա հատուկ գործողությունը չի ազդել, բայց սահմանվել է անվտանգության պարագիծ:
Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհուրդը, որը հունիսի 19-ին նիստ է անցկացնում Լյուքսեմբուրգում, որոշում է ընդունել մեկ տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակիչ միջոցները՝ Ղրիմի եւ Սեւաստոպոլի բռնակցման համար:
Կատարի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ համատեղ զորավարժություններին մասնակցելու նպատակով թուրք զինծառայողների առաջին խումբը ժամանել է մայրաքաղաք Դոհա:
Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլով առաջադրված հայ և հայամետ թեկնածուներից գրեթե բոլորը հաղթանակ են տարել:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիային նվիրված հաջորդ հանդիպումն Աստանայում կկայանա հուլիսի 10-ին:
Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Թուրքիայի Մանիսա նահանգի զորամասերից մեկում գրանցված սննդային զանգվածային թունավորման գործով ձերբակալվել է ճաշարանի 21 աշխատակից:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Բոլոր երկրները պարտավոր են հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սիրիական «հողում» բոլոր գործողությունները համաձայնեցնել Դամասկոսի հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդն (ԱՄՆ) այցելել են Ադրբեջան:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում 223 կին է ընտրվել հունիսի 18-ին կայացած ընտրությունների արդյունքում, ինչը ռեկորդ է երկրի համար:
«Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմը (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր բաղադրիչը) վեց հրթիռ է արձակել Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, որոնք մեծ ճշգրտությամբ խոցել են թիրախները:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վռամ Գյուլզադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արգելել է երկրի խոշորագույն լրատվամիջոցներին լուսաբանել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ը:
Սիրիայի կառավարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերը Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ են խփել, տեղեկացնում է BBC-ին:
Թուրքական Թունջելի (նախկին Դերսիմ) նահանգի Նազըմիյե գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախման հետևանքով թուրքական զինված ուժերը կորուստներ են գրանցել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունը դաշնակիցների հետ միասին բացարձակ մեծամասնություն է նվաճել երկրի խորհրդարանի ստորին պալատում: Այդ մասին վկայում են Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ)՝ հունիսի լույս 19-ի գիշերը հրապարակված տվյալները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ ոստիկանությունը միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական գործողություն: «Ոստիկանությունը հաստատել է, որ այդ միջադեպը դիտարկվում է որպես հնարավոր ահաբեկչություն: Ես արտակարգ նիստ կանցկացնեմ»,- ասել է նա: Մեյը ցավակցություն է հայտնել տուժածներին ու նրանց ընտանիքներին: «Իմ բոլոր մտքերը նրանց հետ է, ովքեր վերքեր են ստացել, ու նրանց մերձավորների»,- նշել է նա։
«Երկիր ծիրանի» կուսակցությունն այսօր՝ հունիսի 18-ին, հրավիրած նիստում որոշում է ընդունել կուսակցության Երեւանի ավագանու խմբակցության երկու անդամի նկատմամբ անվստահություն հայտնել եւ նրանց առաջարկել դադարեցնել ավագանու անդամի լիազորությունները
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հաստատելուց հետո կառավարությունն իր գործունեության ծրագիրը ներկայացնում է Ազգային ժողով, որը 48 ժամվա ընթացքում պետք է սկսի դրա քննարկումը լիագումար նիստում, իսկ դա էլ կարող է տևել 5 օր:
Պորտուգալիայի կառավարությունն ազգային սուգ է հայտարարել երկրի կենտրոնական մասում անտառային հրդեհի զոհերի կապակցությամբ։
Շիրակի մարզի Բայանդուր, Կարմրաքար և Հովիտ համայնքներում հունիսի 18ին համայնքի ղեկավարի ընտրություններ են:
Ջիբրալթարի օդանավակայանի ճարտարապետները թռիչքուղին կառուցել են ավտոմոբիլային ճանապարհի վրա։ Ավտոմեքենաների և օդանավերի երթևեկությունը կարգավորվում է լուսացույցների միջոցով։
Իրաքի բանակը հունիսի 18-ին սկսել է Մոսուլի հին շրջանի վրա գրոհը. շրջանը մինչ այժմ մնում է «Իսլամական պետության» զինյալների հսկողության ներքո։
Հունիսի 18-ին գումարվել է հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի եզրափակիչ լիագումար նիստը, որը վարում էին համաժողովի համակազմակերպիչներ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա անդրադարձավ նաև Աթեշյանի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հնչեցված հայտարարությանը, որով Սրբազան հայրը բոլոր իրեն դեմ հանդիսացող մարդկանց անվանել էր «անկիրթ»: