Շիրակի մարզի Բայանդուր, Կարմրաքար և Հովիտ համայնքներում համայնքի ղեկավարի ընտրություններ են

Շիրակի մարզի Բայանդուր, Կարմրաքար և Հովիտ համայնքներում հունիսի 18­ին համայնքի ղեկավարի ընտրություններ են: Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, Բայանդուրում գրանցված է 568 ընտրող, որից, 14։00-­ի դրությամբ, ընտրությանը մասնակցել է 110-­ը, Հովիտում գրանցված 399 ընտրողից արդեն ընտրական պարտքը կատարել է 176 ընտրող, իսկ Կարմրաքարում 42 ընտրողից, 14:00­-ի դրությամբ, ընտրությանը մասնակցել է 12 ընտրող:

Եթե Բայանդուր և Կարմրաքար համայնքներում պայքար չկա՝ համայնքի ղեկավարի պաշտոնի համար ներկայացված է մեկական թեկնածու, ապա թեժ պայքար կա Հովիտում: Բայանդուրում թեկնածուն համայնքի նախկին ղեկավար Դավիդ Դավդյանն է (ՀՀԿ), Կարմրաքարում ՝ Արթուր Մաթևոսյանը (ՀՀԿ), իսկ Հովիտում երկու թեկնածուների միջև է պայքարը՝ նախկին գյուղապետ Ավետիք Սերոբյանի (ՀՀԿ) և անկուսակցական Արարատ Սարադյանի:

«Ընտրություններն այս պահին նորմալ են ընթանում: Բայանդուրում և Կարմրաքարում ընտրապայքար չկա, իսկ Հովիտում թեժ ընտրապայքար է։ Ի դեպ, սրանք նաև խոշորացվող համայնքներն են՝ ընթացիկ տարվա նոյեմբերին խոշորացվող համայնքների շարքում են Հովիտն ու Կարմրաքարը, իսկ հաջորդ տարի Բայանդուրը»,­- տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայությունների հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս