Իտալիայում քիմիական գործարանում տեղի ունեցած արտահոսքից տուժել է 40 մարդ:
«Կանխամտածված սադրանք Ադրբեջանի կողմից: Զինված խումբը սպանել է Արցախի պաշտպանության բանակի երեք զինծառայողներ»: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Մենք պատերազմի մեջ ենք, մեր պատերազմը շարունակվում է, և որևէ մեկը չի կարող ասել, որ պատերազմն ավարտվել է: Ադրբեջանը փորձում է ամեն օր մեզ վնաս պատճառել, և, եթե ստացվում է հնարավորություն, օգտագործում է այդ հնարավորությունը»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կիբերանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին համաձայն չէ մտքի հետ, թե ԱՄՆ նախագահը Ռուսաստանի նկատմամբ մեղմ դիրքորոշում ունի:
Թուրքական գլխավոր դատախազությունը պահանջել է կալանավորել Կարսի նահանգային ժանդարմերիայի հրամանատարը, փոխգնդապետ Սերդար Գյունգյորին ինչպես նաև ժանդարմերիայում ծառայություն իրականացնող մայոր Օմեր Թալային գյուլենականներին աջակեցելու մեղադրանքնով: Դատարանը բավարարել է պահանջը և կալանավոման որոշում կայացրել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր հնարավոր պատժամիջոցների դեմ պատասխան քայլերի մասին խոսելու համար դեռ վաղ է:
«Ելք» դաշինքի քաղաքական թիմը (ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանը) հունիսի 16-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։
Վանուատույի նախագահ Բելդվին Լոնսդեյլը սրտի կաթվածի հետևանքով 67 տարեկան հասակում վախճանվել է:
Իրավիճակին համապատասխան քայլեր են ձեռնարկվում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը՝ խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի խախտումների մասին, որոնց հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի։
«Արդեն վաղուց ակնհայտ է, որ Ադրբեջանն է հանդես գալիս որպես ագրեսիվ կողմ, եւ հատկապես որ Մինսկի խումբը հիմք է ընդունում Սանտկ Պետերբուրգի համաձայնությունները, որոնք ենթադրում են մոնիթորինգի համակարգի ներդրում: Եթե այս մեխանիզմը գործի, ապա միջազգային դիտորդները կկարողանան իրավիճակի շատ ավելի օբյեկտիվ պատկեր ստանալ, ինչը Բաքվին ձեռնտու չէ»:
«Համագումարը որոշեց՝ «Հայազն» կուսակցությունը ինքնալուծարվում է և իր կազմակերպական ողջ ներուժով առաջիկա մեկ ամսվա ընթացքում ներառվում է Հայ իրականության առաջին քաղաքական՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շարքերը՝ մաս կազմելով համահայկական մեծ ընտանիքին»,- ասված է կուսակցության հաղորդագրության մեջ:
Թուրքիայի Մանիսա նահանգում սննդային թունավորման արդյունքում հոսպիտալացվել է 1000-ից ավելի զինծառայող:
«Ռեալ մենք պատերազմի մեջ ենք, պարզապես այն առանձին օրերին թեժանում է, հետո՝ ավելի հանգիստ է, բայց մենք պատերազմական գործողությունների մեջ ենք»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ բարկացել է՝ իմանալով, որ հետաքննության տակ է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին աշխատանքից ազատելու համար:
Նա նշեց, որ Ադրբեջանն ամեն օր էլ կրակում է, և դրա վերջը չի երևում. «Մտածել, որ ահաբեկիչը և նացիստը կապաշխարի, սխալ է. նրանք ապաշխարում են միայն մեկ դեպքում, երբ ջախջախիչ պարտություն են կրում»։
Լոս Անջելեսում կյանքի 81-րդ տարում կյանքից հեռացել է ամերիկացի կինոռեժիսոր Ջոն Էվիլդսենը:
Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը թաղապետարանը վերջնականապես ազատագրել է Մհեր Սեդրակյանի մարդկանցից, թաղապետարանի նոր աշխատակիցները հիմնականում Պիստի շրջապատից են:
Արգամ Աբրահամյանի հրաժարականից հետո հայտարարվեց, որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Գագիկ Պողոսյանն է։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ Արդրբեջանն այսօր արցախա-ադրբեջանական սահմանին կրկին իր սովորական մատավարությանն է դիմել:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Մարտիրոսյանի տղան՝ Արտակ Մարտիրոսյանը, «Փաստին» հասած տեղեկություններով, նոր պաշտոն է ստացել. նա դարձել է «Գազպրոմ Արմենիայի» Արտաշատի մասնաճյուղի ղեկավար:
Հունիսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 17:41-ին (Գրինվիչի ժամանակով` 13:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.000 և արևելյան երկայնության 48.530 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Բաքու քաղաքից 131 կմ հյուսիս-արևմուտք, Գաբալա քաղաքից 57 կմ արևելք), օջախի 30 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:
«Սի Ցզինպինի ասույթները» ժողովածուն բեսթսելեր է դարձել Չինաստանում: «Չժունգո ժիբաո» թերթը գրում է, որ գրքում տեղ են գտել չինացի եւ օտարերկրացի զանազան գործիչների հակիրճ պատմություններ եւ աֆորիզմներ, որոնք Չինաստանի պետության ղեկավարն օգտագործել է իր աշխատանքում։
Չինաստանի Շանդունի նահանգում շունը դարձել է վագրերի կողմից լքված չորս կորյունների ստնտու:
Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Քուկը Bloomberg Businessweek-ին տված հարցազրույցում պատասխանել է քննադատներին, որոնք ընկերությանը մեղադրում են ինովացիաների բացակայության մեջ:
«Այսպիսի հայտարարություններն իրար հետևից պատահական չեն լինում։ Ադրբեջանը լկտիացավ, լկտիության չափն ամեն օր ավելանում է, և նրանք ուզում են տեղը դնել։ Գիտե՞ք՝ շատ դժվար է այդպիսի երկրի, այդպիսի ղեկավարության հետ գործ ունենալ. լկտի, ոչ մի կանոն, պայմանավորվածություն չհարգող»:
Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Սիչուանի նահանգում կհայտնվի աշխարհում առաջին տուրիստական երթուղին՝ նվիրված է պանդաներին:
Facebook սոցիալական ցանցի վարչությունը նոր ծրագրային ապահովում է թեստավորում՝ ցանցում ծայրահեղականության եւ ահաբեկչության քարոզչության տարածմանը հակազդելու համար:
Եվրոպայում իսլամական ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով կալանավորվածների թիվն աճում է արդեն երրորդ տարին անընդմեջ:
«Շուտով մենք կունենանք Հայաստանի հետ Վստահության նոր հիմնադրամ, որը կառավարելու է ՆԱՏՕ-ի աջակցության գործակալությունը։ Դրա շրջանակներում նախատեսվում է իրականացնել երկու ծրագիր՝ ոչնչացնել ոչ պիտանի շուրջ 130 զրահամեքենաներ: Հուսով ենք, որ դա կսկսվի հնարավորինս շուտ»։
Հունիսի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել hայկական կուսակցությունների երրորդ համաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված դաշինքների և վերջիններիս մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև խոշոր արտախորհրդարանական քաղաքական ուժերը և Արցախի Հանրապետության խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերը: