Երկուշաբթի օրը կառավարությունը կհաստատի իր գործունեության ծրագիրը և կուղարկի ԱԺ

Երկուշաբթի առավոտյան ժամը 10:00-ին ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ կգումարի` հաստատելու համար իր գործունեության ծրագիրը:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հաստատելուց հետո կառավարությունն իր գործունեության ծրագիրը ներկայացնում է Ազգային ժողով, որը 48 ժամվա ընթացքում պետք է սկսի դրա քննարկումը լիագումար նիստում, իսկ դա էլ կարող է տևել 5 օր:

ՀՀԿ ղեկավար մարմնի նիստում քննարկված ծրագրի նախնական տարբերակը, ըստ Խ.Հարությունյանի, հետաքրքիր չէ, քանի որ այն դեռևս պաշտոնապես շրջանառության մեջ չի դրվել և կարող է փոփոխվել:

Հիշեցնենք, որ կառավարության ծրագիրը հիմնված է նախագահ Սերժ Սարգսյանի՝ մայիսի 18-ի ծրագրային ելույթի վրա: ՀՀԿ-ն կառավարությանն առաջարկել է ապահովել տարեկան 5 % տնտեսական աճ, առաջիկա 5 տարիներին 25 %-ով բարձրացնել նվազագույն աշխատավարձը, գործազրկությունը նվազեցնել մինչև 12 %, լուրջ ուշադրություն դարձնել հակակոռուպցիոն բարեփոխումներին, բարելավել Հայաստանի դիրքը Doing Business-ում՝ հասցնելով այն 25-րդ հորիզոնականին:

Տեսանյութեր

Լրահոս