Պակիստանն Իրանի կողմից վերանայված առաջարկը ներկայացրել է ԱՄՆ-ին

Պակիստանյան կողմն ԱՄՆ ներկայացուցիչներին է ներկայացրել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ Իրանի վերանայված առաջարկը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով պակիստանյան աղբյուրին։

«Մենք շատ ժամանակ չունենք»,- հայտնել է աղբյուրը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ժամանակ կպահանջվի բացերը վերացնելու համար՝ հավելելով, որ երկու երկրներն էլ «շարունակում են փոխել իրենց նպատակները»։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են Պակիստանի միջոցով մեկնաբանություններ և առաջարկություններ փոխանակել խաղաղության ծրագրի վերաբերյալ:

Fars լրատվական գործակալությունը մայիսի 17-ին հաղորդել էր, որ ԱՄՆ-ին ուղղված Իրանի պահանջներին ի պատասխան՝ Վաշինգտոնը Թեհրանին ներկայացրել է հինգ պայման, որոնք, ամերիկյան վարչակազմի կարծիքով, անհրաժեշտ են երկու երկրների միջև հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031