Լիտվայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը մայիսի 19-ին պաշտոնական այցով կլինի Հայաստանում։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
ՀՀ ԱԳՆ-ում կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:



