Բաժիններ՝

Թուրքական զինուժը քուրդ զինյալների հետ բախումից նոր կորուստներ ունի

Թուրքական Թունջելի (նախկին Դերսիմ) նահանգի Նազըմիյե գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախման հետևանքով թուրքական զինված ուժերը կորուստներ են գրանցել: Այս մասին հայտնում է թուրքական Dıken-ը:

Քուրդ զինյալների կողմից բացված կրակի արդյունքում սպանվել է մեկ թուրք զինվոր, երկուսը վիրավորվել են:

Նազըմիյեում թուրք ուժայինները գործողություններ են իրականացնում PKK անդամներին հայտնաբերելու ու չեզոքացնելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս