Բաժիններ՝

Թուրքիան Նախիջևանի հետ ազատ առևտրի գոտի կստեղծի

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է Նախիջևանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին։ Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը:

Զեյբեքչին հայտնել է, որ նախարարության մի խումբ աշխատակիցներ արդեն տեղակայվել են Նախիջևանում: Նա տեղեկացրել է, որ ազատ առևտրի գոտու ստեղծման շնորհիվ Նախիջևանի հետ հնարավոր կլինի առևտուր իրականացնել այնպես, ինչպես արվում է Էրզրումի, Արդվինի կամ Թուրքիայի մյուս քաղաքների հետ:

Նախարարը հայտնել է նաև, որ առևտուրն իրականացվելու է թուրքական լիրայով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930