Բաժիններ՝

ԱՄՆ-ի օդուժը սիրիական կործանիչ է խոցել Ռաքայի մերձակայքում

Սիրիայի կառավարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերը Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ են խփել, տեղեկացնում է BBC-ին:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ռաքայի նահանգի Էս Սաուրա քաղաքից ոչ հեռու:
Դամասկոսը հայտարարել է, որ ինքնաթիռը մարտական առաջադրանք էր կատարում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ, որն արգելված է մի շարք երկրներում:

Սիրիայի հայտարարության մեջ ասված է, որ ինքնաթիռի ոչնչացումը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ ահաբեկչության դեմ պայքարի գործում:
Իրենց հերթին ամերիկացի զինվորականները պնդում են, որ սիրիական ռազմական ինքնաթիռը ռումբեր է նետել ապստամբների ջոկատից ոչ հեռու, որոնց աջակցում է Ամերիկան, ինչից հետո խփվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կողմից:
Հայտարարության մեջ, որը մեջբերում է Reuters-ը, ասված է, որ կործանիչը խփվել է «այն ուժերի կոլեկտիվ ինքնապաշտպանության» շրջանակներում, որոնք «կոալիցիայի գործընկերներն են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս