Ղարաբաղից փախածների լեզուները դարձել է կիլոմետր, թող լլկվեն ու սսկվեն տեղները. Տիգրան Ավինյան
Այսօր Արաբկիր վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ հերթական միջադեպն է տեղի ունեցել. նա վեճի է բռնվել 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած ռազմական փորձառու բժիշկ, փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի քրոջ հետ: Պապիկյանը 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Հադրութի ուղղությամբ տեղակայված զորամիավորման բուժծառայության պետը։
Այս միջադեպի համատեքստում Երևանի քաղաքապետ, ՔՊ կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Ավինյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախից «թռածների» թեմային:
«Ղարաբաղից իրապես թռածները էսօր նենց բարձրագոչ բաներ են խոսում: Ես էլ ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ժամանակ առաջին օրվանից գրեթե էնտեղ եմ եղել: Շատ լավ գիտեմ դերակատարներին՝ ով ա եղել, ինչ ա խոսացել, ով ա փախել, ու էդ փախնողները հիմա տենց լեզուները կիլոմետրանոց են դարձել»,- նշել է նա:
Հակադարձմանը՝ ինչի քրեական պատասխանատվության չեն ենթարկվում, Ավինյանը պատասխանել է.
«Ցավոք սրտի, կոնկրետ էդ դեպքերում կամավորական էդ բաների փախնելու համար ես վստահ չեմ, որ քրեական պատասխանատվության կարելի է ենթարկել մարդկանց: Բայց էն, որ իրենք բոլորով գրեթե, վստահաբար, որևէ կապ չեն ունեցել իրական պայքարի, պատերազմի հետ, և հիմա խոսում են պատերազմից և զոհերից, դրա իրավունքը բացարձակ չունենալով…
Ես երկրի փոխվարչապետ էի էդ ժամանակ, և գրեթե մինչև վերջին օրը էղել եմ Ղարաբաղում, իմ ավտոյին կրակել են, մնացել ա Շուշիի տակ, իմ վարորդը վիրավորվել ա, իմ արարողակարգի պատասխանատուն 9-ը տեղից վիրավորում ա ստացել, իմ գրասենյակի ղեկավարը Շուշիում գիշերը կռիվների մասնակից է եղել: Եվ իրականում մենք շատ լավ գիտենք Ղարաբաղի պատերազմը, թող սսկվեն, լլկվեն և սթրվեն տեղները: Սսկվեն, լլկվեն, լեզուները կծեն, իրանք կապ չունեն ո՛չ Ղարաբաղի, ո՛չ Ղարաբաղի պատերազմի հետ, մատը մատին չեն տվել: Հլը մի բան էլ կարող ա հատուկ հակառակն են արել էդ ամբողջ կռվի ընթացքում»:



