Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կոչ է արել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդին դադարեցնել հունիսի 15-ին մեկնարկած «արդարության երթը»՝ ի նշան աջակցության թուրքական դատարանի կողմից 25 տարվա ազատազրկման դատապարտված պատգամավոր Էնիս Բերբերօղլուի:
Բրիտանացիներն ավելի քան 2 մլն ֆունտ ստեռլինգ օգնություն են հավաքել Լոնդոնում բարձրահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհից տուժածների համար:
«Դա սպեկուլյատիվ հարց է, դա հանրությունը կասի։ Գիտեք, իրականում այդ ցուցանիշները, որ պետք է ապահովել կամ չապահովել, բազմաթիվ գործոններ կան, որ կարող են ազդել դրա վրա։ Չմոռանանք, որ գլոբուսի վրա ենք ապրում, ու Հայաստանի Հանրապետությունն ուղղակի ավտարկիա չի, իզոլյացված չի, ու կան գլոբալ զարգացումներ, որ կարող են քեզ վրա ազդել»:
Լոնդոնի արեւմտյան մասում բարձրահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհից զոհվածների թիվը հասել է 30-ի:
Սաուդյան Արաբիայի միգրացիոն օրենսդրությունը խախտած հարյուր հազարավոր օտարերկրացի բանվորներ պատրաստվում են վերադառնալ հայրենիք՝ օգտվելով թագավորության հայտարարած համաներումից:
ԱՄՆ-ի եւ Կատարի ռազմածովային նավատորմի նավերը հունիսի 16-ին համատեղ վարժանքներ են սկսում Կատարի տարածքային ջրերում:
Աշխատատեղերի պահպանումը եւ տնտեսության պաշտպանությունը Մեծ Բրիտանիայի համար գերակա կդառնան Brexit-ի շուրջը բանակցություններում, որոնք կսկսվեն հաջորդ շաբաթ:
Տրանսպորտի հատվածի աշխատակիցների համազգային գործադուլը հունիսի 16-ին կաթվածահար է արել երթեւեկությունը Իտալիայի խոշորագույն քաղաքներում:
Բրիտանական ոստիկանության աշխատակիցները Լոնդոնում մի տղամարդու են բռնել խորհրդարանի մերձակայքում, որի մոտ դանակ է եղել:
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի կողմից նախաձեռնված «արդարության երթ»-ը, որն Անկարայից ձգվելու է Ստամբուլ, շարունակում է ներգրավել նորանոր մարդկանց:
Ֆրանսիայում փախստականի կարգավիճակով բնակվող՝ «Ազադլիք» թերթի գլխավոր խմբագիր և «Ադրբեջանի ժամը» հեռուստածրագրի հիմնադիր, լրագրող Գանիմաթ Զահիդը հայտարարել է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն իր նկատմամբ մահափորձ են նախապատրաստում:
Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն իրավապահ մարմիններին է տվել «Օսկար» արձանիկը, որը պրոդյուսերներն իրեն էին նվիրել «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմում նկարահանվելուց հետո:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից Մոսուլի ազատագրման գործողության սկսվելուց ի վեր ավելի քան 862 հազար մարդ է լքել քաղաքը:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան առայժմ չունի ռուսական օդուժի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի հնարավոր ոչնչացման հաստատումը:
Լոնդոնի բնակիչներն զանազան իրեր եւ մթերքներ են հավաքում Grenfell Tower բարձրահարկ շենքի հրդեհից տուժած բնակիչների համար: 24-հարկանի շենքում հրդեհից զոհվել է առնվազն 17 մարդ, եւս 79-ը գտնվում են հիվանդանոցներում:
Ճապոնիայի կառավարությունը հունիսի 16-ին գործարկել է ավելի վաղ խորհրդարանի կողմից ընդունված եզակի օրենքը, որը վերջին 200 տարվա ընթացքում առաջին անգամ երկրի կայսրին թույլ է տալիս հրաժարվել գահից:
. Հունիսի 14-ի գիշերը Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի զորամասերից մեկում ծառայակցի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Օրհան Հուսեյնովը (Orxan Hüseynov):
Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի անդամներն ԱՄՆ-ում հետախուզման մեջ են:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում է հունիսի 19-24-ը զորքերի մարտական պատրաստվածությունը ստուգելու նպատակով լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել:
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում 2017թ. հունիսի 27-29-ը տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների Ներքին գործերի նախարարների խորհրդի նիստ:
Ինչպես Բաթումիի շտապօգնության ծառայության տնօրենի տեղակալ Բադրի Պաքսաձեն է հայտարարել «Ինտերպեսնյուսի» հետ զրույցում, շտապօգնության բրիգադը տղամարդուն մահացած է հայտնաբերել տեղում:
«Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխները սիրիական Ռաքայից եւ իրաքյան Մոսուլից փախել են Սիրիայի արեւելքում գտնվող էլ Մայադին քաղաք, որտեղ այժմ գտնվում է ահաբեկչական այդ կազմակերպության գործողությունների ղեկավարման կենտրոնը:
Ազգությամբ եզդի, Հայաստանում ծնված, ԱՄՆ-ում բնակվող Լյուսի Ուսոյանը խաղաղ ցուցարարներից մեկն էր, ում Էրդողանի թիկնապահները Վաշինգտոնում ծեծի էին ենթարկել: Լյուսիի խոսքով, Ադրբեջանին աջակցող Էրդողանի դեմ ցույցի դուրս գալու հիմնական պատճառներից մեկն էր իր ազգական Քյարամ Սլոյանի սարսափելի սպանությունը նախորդ տարվա քառօրյա պատերազմի ընթացքում.
Պաշտպանության նախարարությունը զինյալների պարագլուխների խորհրդակցության մասին տեղեկատվությունն ստացել էր մայիսի վերջին: Տվյալների ստուգման ժամանակ հաջողվել է պարզել, որ հանդիպման նպատակն այսպես կոչված «հարավային միջանցքով» Ռաքայից զինյալների դուրս գալու երթուղիների պլանավորումն է:
Sun թերթը հունիսի 16-ին հրապարակել է 65 մարդուց բաղկացած ցուցակ, որոնք անհայտ կորած են համարվում կամ կարող էին զոհվել Լոնդոնի բազմահարկ բնակելի շենքերից մեկում տեղի ունցած հրդեհի հետեւանքով։
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը շարունակելու է աշխատել իրավապահ մարմինների հետ Թուրքիայի նախագահի թիկնազորի կողմից Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված հարձակման հետաքննության գործով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հունիսի 16-ին ողջունել է նոր մարմին՝ ՄԱԿ-ի Հակաահաբեկչական վարչություն, ստեղծելու համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի միաձայն որոշումը։
Այցի շրջանակում Հանը Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:
Կարծիքներ հնչեցին, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը պետք է վայր դնի մանդատը, քանի որ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի պաշտոնն անհամատեղելի է քաղաքական գործունեության հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զայրացրել է իր անվտանգության աշխատակիցներին ձերբակալելու մասին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշումը: