Բաժիններ՝

Չեխիայի խորհրդարանը վարչապետին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը (ստորին պալատ) հունվարի 19-ին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է վարչապետ, Դժգոհ քաղաքացիների ակցիա քաղաքական շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշին։

«Կողմ» են արտահայտվել քվեարկութանը մասնակցած 180 պատգամավորներից 111-ը (Ստորին պալատն ունի 200 պատգամավոր): Նրանց թվում էր նաեւ կառավարության ղեկավարը: «Դեմ» է քվեարկել 69 խորհրդարանական:

Վարչապետին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը նշանակում է նրա քրեական հետապնդման փաստական սկիզբը՝ խարդախության մեղադրանքով:

Ոստիկանությունը մի քանի ամիս առաջ Անդրեյ Բաբիշին ու նրա մերձավոր զինակիցներին մեղադրել էր նրան պատկանող ֆիրմաներից մեկի կողմից Եվրամիության հիմնադրամների 50 մլն կրոնայի (մոտավորապես 2,4 մլն դոլար) անօրինական յուրացման սխեմա կազմակերպելու մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս