Ավստրալիայում դրոնը փրկել է երկու խեղդվող դեռահասների
Դրոնն օգնել է փրկելու երկու ավստրալացիների, որոնց հոսանքը քշել-տարել էր բաց ծով, հաղորդվում է Surf Life Saving կազմակերպության կայքում: Համապատասխան տեսանյութը հրապարակված է YouTube-ում։
Նշվում է, որ փրկարարները պատրաստվում էին փորձարկումներ անցկացնել շնաձկների կողմից գրոհների թվի նվազեցման պետական ծրագրի շրջանակներում, երբ նրանք ազդանշան են ստացել երկու սերֆինգիստների փրկելու անհրաժեշտության մասին, որոնց հոսանքը քշել-տարել է բաց օվկիանոս:
Փրկարարներն անհապաղ դրոնին են ամրացրել փրկման միջոցներ եւ թռչող ապարատն ուղարկել միջադեպի վայր: Ամբողջ գործընթացը նկարահանվել է դրոնին ամրացված խցիկով: Կադրերում երեւում է, թե ինչպես է անօդաչուն խեղդվողներին նետում հատուկ լաստը, որի միջոցով դեռահասները կարողացել են հասնել ափ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://www.youtube.com/watch?v=07FA8bAV1-k