Արմեն Սարգսյանի պաշտոնական հանդիպումների և այցերի մասին «Արմենպրես»-ի արխիվը բացառիկ լուսանկարներ ունի

«Արմենպրես»-ի լուսանկարչական արխիվը ՀՀ նախկին վարչապետ, Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի պաշտոնական հանդիպումների և աշխատանքային այցերի մասին բացառիկ լուսանկարներ ունի:

«Արմենպրես»-ի արխիվի լուսանկարների շարքին կարող եք ծանոթանալ «Արմենպրես.Պատմություն» նախագծի կայքէջում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 19-ին հայտարարեց ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ թեկնածուի անունը՝ ՀՀ նախկին վարչապետ, Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյան, նրան ընդունելով Նախագահական նստավայրում: Նախագահը Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու` ևս մեկ անգամ ներկայացնելով իր պատկերացումները ապագա նախագահի որակական հատկանիշների մասին, որոնց, Նախագահի համոզմամբ, միանգամայն համապատասխանում է կուսակցությանն իր կողմից առաջարկված թեկնածուն: Արմեն Սարգսյանն իր հերթին նշել է. «Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Եվ եթե այս բոլոր հանդիպումներից հետո որոշումս կայացնեմ, կփորձեմ պատվով կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները և արդարացնել այն վստահությունը, որ լսեցի Ձեզնից, Ձեր կուսակից ընկերների կողմից և հուսամ նաև կլսեմ մեր մյուս քաղաքացիներից և մեր հայազգի որդիներից: Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ»:

Տեսանյութեր

Լրահոս