Բաժիններ՝

Գերմանիայում «թռչող տաշտը» հայտնվել է տեսահոլովակում

Գերմանացի բլոգերների «The Real Life Guys» թիմը ցուցադրել է իր գյուտը՝ «մարդկային դրոն», որն իրենից ներկայացնում է թռչող հարթակ՝ «քողարկված» տաշտի տեսքով: Ապարատի փորձարկումների տեսագրությունը մատչելի է YouTube-ում։

Տեսանյութի հերոսը, հայտնաբերելով, որ տանն ուտելու բան չկա, դուրս է գալիս փողոց եւ նստում «կայանված» տաշտը: Հեռակառավարման վահանակի միջոցով նա քառաշարժիչ դրոնը բարձրացնում է օդ, նրանով կտրում-անցնում դաշտը եւ վայրէջք կատարում հրուշակարանի մոտ: «Կարծում եմ, որ նաեւ պետք է սրանից դուրս գալու պրակտիկա ձեռք բերել»,- հավելում է նա:

Արտասովոր գյուտը հիացրել է Համացանցի օգտատերերին: Երեք օրում տեսահոլովակը դիտել են ավելի քան 363 հազար անգամ, այն ավելի քան 22 հազար լայք է հավաքել, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս