ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի՝ Սինգապուրի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում այսօր՝ հուլիսի 12-ին, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը։
«Թուրքիան ուզում էր միաժանակ մասնակցեր, զորքեր տրամադրեր հակաահաբեկչական կոալիցիայի ուժերին, նախաձեռներ Ռաքքայի պաշարումը, Ամերիկան էլի չթողեց: Ինչի՞ էր ուզում Թուրքիան այդ երկու գործողություններն ինքը նախաձեռներ, նախաձեռնելու դեպքում՝ եթե Մոսուլն ինքը գրավեր, Իրաքում դիրքեր կամրապնդեր, Ռաքքայի ազատագրումը նախաձեռնելու դեպքում՝ էլի Սիրիայում դիրքեր կամրապնդեր»:
Միջազգային 33 հասարակական կազմակերպություններ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ են արել պայքարել Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատ արձակման համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հանել է «Կասպերսկի լաբորատորիա»-ի անունը այն երկու ցուցակների ընկերությունների ցանկից, որոնց կողմից արտադրվող տեխնոլոգիական սարքավորումները թույլատրված են և գնվում են կառավարարական գործակալությունների օգտագործման համար: Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը:
«Առաջին հերթին՝ ամեն ինչ կախված է ռուս-վրացական հարաբերություններից, աշխատանք է տարվում է երկու կողմից, շվեյցարական ընկերության կողմից ևս, և հուսով ենք, որ մոտ ապագայում լուծում կունենանք»,- նկատեց նախարարը։
Եվրախորհրդարանի պատգամավոր Չարլզ Թանոքը (Միացյալ Թագավորություն) կոչ է արել Ադրբեջանին համաձայնել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հետաքննական մեխանիզմների տեղադրման հարցում: Այս մասին հայտնում է Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «վհուկների մեծագույն որս» է որակել վերջին օրերին ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներում սանձազերծված արշավը, որոնց նախաձեռնողները փորձում են իր ավագ որդուն մեղադրել գրեթե պետական դավաճանության մեջ՝ անցյալ տարվա ամռանը ռուսաստանցի իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ ունեցած հանդիպման համար:
Պոլսո Հայոց պատրիարքական Աթոռը հուլիսի 12-ի առավոտյան հրապարակել է պաշտոնական զեկույց Թուրքիայի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության Նախաձեռնող խմբի դիվանի կազմության մասին:
Արձանագրում են, որ Ադրբեջանի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը, կանխարգելիչ միջոցառումների իրականացման խոչընդոտումը պատասխանատվություն է առաջացնում Ադրբեջանի համար՝ հետեւանքների իր ողջ ծավալով,
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 12-ին տեղի է ունեցել ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով հերթական դատական նիստը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպումից հետո 2017 թվականի աշնանն այցելել տարածաշրջան:
Առնվազն 17 մարդ է զոհվել, 21-ը՝ տուժել է Նիգերիայի հյուսիս – արելքի Մայդուգուրի քաղաքից ոչ հեռու տեղի ունեցած մի շարք պայթյունների հետեւանքով, հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչի:
«Այդ էջն ինձ համար փակված է, բայց ասեմ, որ ես քննադատել եմ ոչ թե Սվիտալսկուն, այլ իր արտահայտությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ։ Ես ևս մեկ անգամ կրկնում եմ՝ դա բացառապես ՀՀ ԱԺ-ում աշխատող քաղաքական ուժերի խնդիրն է։ ԿԸՀ-ն պետք է գործի օրենքի այն շրջանակներում, որը նրան թույլ է տալիս Ազգային ժողովի ընդունած օրենքը»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
«Ինտերպոլ»-ը մերժել է Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային ձերբակալելու իրավունք տալու Ադրբեջանի խնդրանքը:
«Անկախ նրանից, թե 2018թ. ինչպիսի կաբինետ կունենանք կառավարության, քաղաքական մեծամասնությունն ու քաղաքական պատասխանատուն լինելու է ՀՀԿ-ն։ ՀՀԿ-ն ունի բավարար քանակությամբ մանդատներ ԱԺ-ում, որպեսզի ցանկացած պահի ձևավորի կառավարություն և ստանձնի կառավարություն»։
ԱՄՆ-ի Ֆեդերալ ավիացիոն վարչությունը հետաքննում է Սան Ֆրանցիսկոյի (Կալիֆոռնիայի նահանգ) միջազգային օդանավակայանում կանադական ինքնաթիռի հետ կապված միջադեպը, որը հուլիսի լույս 12-ի գիշերը քիչ էր մնացել հանգեցներ պատմության մեջ խոշորագույն ավիաաղետին, հաղորդել է The Mercury News թերթը:
«Զենք վաճառում են այն երկրներին, որոնք դա պետք է ինքնապաշտպանական նպատակներով օգտագործեն։ Ես հուսով եմ, որ ժամանակի ընթացքում բոլորը դրանում կհամոզվեն»։
Վրաստանի ներքին գործերի նախարարության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության աշխատակիցները կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել են Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակից Օթար Աբեսաձ
«Երբ գնում ենք տարբեր վեհաժողովների մասնակցելու, տեսնում ենք, որ ավագ սերնդի ադրբեջանցիների հետ ավելի հեշտ է լեզու գտնել, քան նոր սերնդի։ Նրանք գիտեն, թե Մակեդոնացին եղել է ադրբեջանական գործիչ, իսկ Լեոնարդո դա Վինչին ունեցել է ադրբեջանական արմատներ։ Ես այն կարծիքին չեմ, որ, եթե ղարաբաղյան հարցը լուծեցինք, հետագայում իրենց հետ խնդիր չենք ունենալու: Հայաստանի այսօրվա անվտանգության սպառնալիքը Թուրքիան և Ադրբեջանն են. նրանք վարում են մեկ միասնական քաղաքականություն»։
Ճապոնիայի կառավարությունն այն դիրքորուշումն ունի, որի համաձայն ԿԺԴՀ-ին նավթի մատակարարումների դադարեցումը կարեւոր կետ է Փենյանի վրա ճնշում գործադրելու գործում: Հուլիսի 12-ին այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների կողմից Կուրգանի շրջան ներկրված ադրբեջանական լոլիկի սանիտարական ստուգումների արդյունքում՝ ռուսական շուկայից հեռացվել է ավելի քան 16 տոննա լոլիկ:
«Համանախագահները ևս մեկ անգամ վերահաստատում են բացառապես բանակցությունների միջոցով խնդրի կարգավորումը»:
Չինաստանը կբացի իր համար առաջին արտասահմանյան ռազմաբազան, որը նախատեսված է կառուցել արևելյան Աֆրիկայում՝ Ջիբուդիում:
Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարները հուլիսի 18-19-ը Բաքվում եռակողմ հանդիպում կունենան:
Շվեդ օրենսդիրները բողոք են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մեղադրելով նրան ցեղասպանության, մարդկության դեմ հանցանքների և պատերազմական հանցագործությունների մեջ:
Թուրքիայի իրավապահ մարմիններն Իզմիրում իրականացված գործողության արդյունքում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 21 անդամի:
«Ադրբեջանին զինելու ռուսաստանյան այս քաղաքականությունը ոչ միայն ուղիղ վնասում է հայ-ռուսական հարաբերություններին, այլ նաև մեծ հարցականի տակ է դնում տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու ցանկացած հեռանկար»:
Այս անգամ ռեկորդային ջերմաստիճաններ չեն սպասվում, սակայն իշխանությունները բոլորին հորդորում են խուսափել արեւից եւ խորհուրդներ են տալիս, թե ինչպես զերծ մնալ ջերմահարվածից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Անկարայի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում թուրքական պետական TRT հեռուստաընկերության 34 աշխատակցի ձերբակալելու հրաման է ստացվել:
Նախարարները համաձայնել են փոխանցել իրենց նախագահներին համանախագահների առաջարկը՝ այս տարի ավելի ուշ բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին: