ԱՄՆ-ում կրճատվել են «Կասպերսկի լաբորատորիա»-ի արտադրանքների օգտագործումը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հանել է «Կասպերսկի լաբորատորիա»-ի անունը այն երկու ցուցակների ընկերությունների ցանկից, որոնց կողմից արտադրվող տեխնոլոգիական սարքավորումները թույլատրված են և գնվում են կառավարարական գործակալությունների օգտագործման համար: Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը:
ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի կողմից տարածված հայտարարության համաձայն՝ այդ քայլն իրականացվել է «մանրամասն ուսումնասիրությունից հետո» և «միտված է՝ ապահովելու ԱՄՆ կառավարության անվտանգության համակարգը, քանի որ դրանք կարող են ՌԴ կողմից օգտագործվել ընդդեմ ԱՄՆ-ի»:
«Բլումբերգ» գործակալության կողմից հայտարարվել էր, որ «Կասպերսկի լաբորատորիա»-ն սերտ կապեր ունի ռուսական կառավարության և հետախուզական ծառայությունների հետ: