Բաժիններ՝

Նիգերիայի հյուսիս-արևելքում որոտած պայթյուններից 17 մարդ է զոհվել

Առնվազն 17 մարդ է զոհվել, 21-ը՝ տուժել է Նիգերիայի հյուսիս – արելքի Մայդուգուրի քաղաքից ոչ հեռու տեղի ունեցած մի շարք պայթյունների հետեւանքով, հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչի:

Պայթյունները որոտացել են չորս շրջաններում: Պայթուցիկ սարքերը գործողության մեջ են դրել մահապարտ զինյալները: Միջադեպի մանրամասները չեն ճշտվում:

Նիգերիայում գործում է «Բոկո Հարամ» իսլամական արմատական խմբավորումը: Վերջինիս զինյալները հանդես են գալիս կրթության արեւմտյան մոդելի դեմ եւ ձգտում են շարիաթ սահմանելու ամբողջ երկրում: Խմբավորումն այն բոլոր ահաբեկչական գործողությունների հեղինակն է, որոնք կանոնավորապես կատարվում են ի պատասխան իր դեմ ուղղված ռազմարշավի, որն իրականացնում են Նիգրեը, Կամերունը եւ Չադը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս