Բաժիններ՝

Պակիստանի ներքին գործերի նախարարը մեկնում է Թեհրան

Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին մայիսի 20-ին մեկնում է Թեհրան՝ իրանցի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Սա մեկ շաբաթվա ընթացքում Նաքվիի երկրորդ այցն է Թեհրան։

Պակիստանը հանդես է գալիս որպես հակամարտության միջնորդ և ապրիլի 11-12-ին հյուրընկալել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների առաջին փուլը, սակայն կողմերը համաձայնության չեն հասել։

Այժմ Պակիստանը կրկին քայլեր է ձեռնարկում երկու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031