Հավայիի նահանգի Հոնոլուլու քաղաքի դատարանն ընդլայնել է այն մերձավոր ազգականների շրջանակը, որոնց վրա չի տարածվում նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային հրամանագիրը վեց երկրներից (Իրանից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից, Սիրիայից եւ Եմենից) անձանց ԱՄՆ մուտքի արգելքի մասին:
Թուրքիայի Իզմիրի նահանգում գործող STAR նավթավերամշակման գործարանում, որը պատկանում է Ադրբեջանի նավթային պետական ընկերությանը (SOCAR) աշխատակիցների զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հավանական չի համարում երկրում ռազմական հեղաշրջման նոր փորձի իրականացումը:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ռուսաստանի Պետական դումայի ընդունած օրենքի նախագծին, որով, կարելի է ասել, պատժամիջոցներ են կիրառվում Հայաստանի նկատմամբ։ Լրագրողները մասնավորապես հետաքրքրվեցին՝ Հայաստանը չպե՞տք է կոշտ դիրքորոշում արտահայտի այս առումով։
Մասնագետները Հալեպում ավարտում են Մերձավոր Արեւելքում խոշորագույն ջրապոմպային կայանի վերականգնումը, որը կառուցել են խորհրդային մասնագետները:
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն:
Ղրղզստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով 25 գործիչ իրենց թեկնածություն են ներկայացրել երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Միացյալ Նահանգնի կոնգրեսի անդամները հուլիսի 19-ին կմիանան Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնազորի հարձակման զոհ դարձած ցուցարարներին «Կանգնի՛ր հանուն ազատ խոսքի» խորագիրը կրող արարողությանը:
Թուրքիայի իշխանությունները, հուլիսի 5-ին Ստամբուլում ձերբակալելով 10 իրավապաշտպանի, որոնցից ութն ազգությամբ թուրք են, նպատակ է ունեցել վախեցնել այդ երկրում գործող իրավապաշտպաններին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խորապես վշտացած է չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոյի մահվան կապակցությամբ:
Վանաձորի ավագանու գործունեության վերաբերյալ 26 պատգամավորի ստորագրությամբ Սահմանադրական դատարան մուտք արված դիմումի քննությունը տեղի կունենա 2017 թվականի հոկտեմբերի 31-ին:
Այսօր ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը կրկին մեծ շուքով տոնում է իր ծննդյան 61-րդ տարեդարձը: Ամեն տարի գեներալն իր տարեդարձին հրավիրում է քաղաքական ողջ էլիտային, և այս տարին էլ բացառություն չէր:
Ամերիկյան Նյու Յորքի քաղաքային իշխանությունները 32 մլն ԱՄՆ դոլար կծախսեն քաղաքում առնետների դեմ պայքարում: Քաղաքապետ Բիլ դե Բլազիոն նպատակ է դրել կրծողների պոպուլյացիան կրճատել 70 տոկոսով:
Դոնալդ Թրամփ կրտսերի հրապարակած էլեկտրոնային նամակագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է նա համաձայնվել հանդիպել ՌԴ-ի կառավարության ներկայացուցչի հետ՝ նրանից գաղտնի տեղեկություն ստանալու նպատակով:
«Մոսկվան չի ցանկանում, որ այդտեղ հակամարտությունը կրկին բռնկվի ու թեժանա։ Մոսկվան հասկացրեց Ադրբեջանին, որ 2016 թ. ապրիլյան սինդրոմն այլևս չի կրկնվի։ Եթե մենք ապրիլյան պատերազմի ժամանակ հանդես էինք գալիս միայն խաղաղարարների դերում, ապա այժմ Մոսկվան Ադրբեջանին հասկացնում է, որ միանշանակ կաջակցի Հայաստանին»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում կայացած հանդիպմանը քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը:
Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը այցելել են Հաշմանդամների տուն, որտեղ գտնվում է ֆրանսիացի հայտնի զինվորականների դամաբարանը:
Ռուսաստանը զբաղվում է ոչ թե Սիրիայի նախագահ Բաշատ Ասադի պաշտպանությամբ, այլ արաբական այդ երկրին զերծ է պահում է նրանից, ինչ կատարվեց Իրաքի հետ:
Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդմամբ` այդ երկրում 2017-ի հունվար-հունիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 18,6 մլրդ մանաթ, ինչը համադրելի գներով 5,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) 2017 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը հունիսի՝ օրական մինչեւ 98 հազար բարել կանխատեսման համեմատությամբ բարձրացրել է օրական 200 հազար բարելով։
Մոսկովյան շրջանի ռազմական դատարանը ռուս ընդդիմադիր պատգամավոր Բորիս Նեմցովին սպանության հեղինակ Զաուր Դադաևին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
«Նման բարձր ամբիոնից նրա ելույթը, ակնհայտ է, որ Իրանին բերելու է օգուտներ։ Այս առումով՝ մենք գործ ունենք իրանական դիվանագիտության, թերևս, ամենապայծառ դեմքերից մեկի հետ, որը հստակորեն կարողանում է սեփական պետության շահերն առաջ տանել և ազդել նաև Իրանի շուրջ զարգացումների վրա, ինչը, բնականաբար, չի կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի գործողությունները շատ կանխատեսելի են և տրամաբանական. «Նախ՝ նրանք կարող են իրենց թույլ տալ փակել ԵԱՀԿ գրասենյակը, ուստի ԵԱՀԿ-ն նրանց համար начальник չէ, որին պետք է լսեն։ Նրանք ունենք իրենց օրակարգը և որդեգրել են հետևյալը. ռազմավարական առումով սպասել՝ երբ Հայաստանը՝ որպես գործոն և սուբյեկտ, քաղաքական գործընթացներին այլևս ի վիճակի չլինի հանդես գալ, իսկ մարտավարական առումով՝ պարբերաբար հասցնել հյուծող հարվածներ»։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 13-ին Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) Հունգարիայի նկատմամբ հետաքննություն է սկսել այդ երկրում ընդունված «օտարերկրացի գործակալների» մասին օրենքի պատճառով:
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները կարող են անցկացվել 2017 թվականի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին:
Թուրքիայի կառավարությունը հրապարակել է «Թուրքիայի պայքարն ընդդեմ Իսլամական պետության» զեկույցը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է Brexit-ի գործընթացի շրջանակներում համաեվրոպական օրենսդրության գործողության չեղարկման օրինագիծը: Այս մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը:
Էստոնիան պաշտոնապես բացում է 2020 – 2021 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ոչ մշտական անդամ քվեարկվելու արշավը:
«Բրյուսելում կայացած հանդիպումն անչափ կարևոր էր՝ անկախ արձանագրած արդյունքից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին: