«ԱՄՆ-ը Թուրքիայի՝ տարածաշրջանային գերտերություն դառնալու հաշվարկներն ի չիք դարձրեց». Թուրքագետ

Ինչպես հայտնի է, 2016 թվականի հոկտեմբերի 17-ից Իրաքի բանակը, քրդական փեշմերգեները և հակաահաբեկչական կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ռազմական գործողություններ էին նախաձեռնել՝ Մոսուլը մաքրելու դաիշականներից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Հակոբ Չաքրյանը նշեց, որ հուլիսի 10-ին նրանք վերջապես կարողացան Մոսուլը մաքրել:

«Դրա մասին նույն օրը հայտարարեց Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին, սակայն որևէ բացատրություն չտվեց այնտեղ գտնվող 4000 դաիշականների ճակատագրի մասին, թե ինչ եղան այդ դաշիականները: Այդ ընթացքում Միջազգային համաներում կազմակերպությունը դատապարտեց ԱՄՆ-ի գլխավորությամբ Մոսուլը դաշիականներից ազատող կոալիցիան, թե Մոսուլում չափից դուրս մեծ ուժ են գործադրել, դրա համար պատերազմական հանցագործություններ են կատարվել, որտեղ սպանվել են մեծ թվով  խաղաղ բնակիչներ: Հայտարարության մեջ թեև նշվում է, որ 3700 խաղաղ բնակիչ է սպանվել, սակայն իրականությունը մենք երբևէ չենք կարող իմանալ: Կարևորն այդ 4000 դաիշականներն են, թե ուր կորան: Ինձ թվում է՝ անցել են Իրաքի այն հատվածը, որը բնակեցված է շիաներով: Ի՞նչ պետք է անեն, պետք է ահաբեկչական գործունեություն ծավալեն»,- նշեց թուրքագետը:

Նա նկատեց, որ Թուրքիան ուզում էր մասնակցել Մոսուլի դեմ կազմակերպվող ռազմական գործողություններին, բայց, նրա խոսքով՝ Ամերիկան թույլ չտվեց.

«Թուրքիան ուզում էր միաժանակ մասնակցեր, զորքեր տրամադրեր հակաահաբեկչական կոալիցիայի ուժերին, նախաձեռներ Ռաքքայի պաշարումը, Ամերիկան էլի չթողեց: Ինչի՞ էր ուզում Թուրքիան այդ երկու գործողություններն ինքը նախաձեռներ, նախաձեռնելու դեպքում՝ եթե Մոսուլն ինքը գրավեր, Իրաքում դիրքեր կամրապնդեր, Ռաքքայի ազատագրումը նախաձեռնելու դեպքում՝ էլի Սիրիայում դիրքեր կամրապնդեր: Ի սկզբանե Թուրքիայի քաղաքականությունը եղել է այն, որ Բաշար Ասադին տապալի, այդ դեպքում Թուրքիան դիրքեր կամրապնդեր տարածաշրջանում, լուրջ հայտ կներկայացներ՝ տարածաշրջանային գերտերություն դառնալու համար: Եթե Թուրքիան տարածաշրջանային գերտերություն դառնար, Էրդողանն էլ դառնալու էր տարածաշրջանի լիդերը: Ամբողջ հաշվարկները դրա վրա էին, սակայն ԱՄՆ-ը Թուրքիայի հաշվարկներն ի չիք դարձրեց»:

Թուրքագետը նշեց, որ հիմա կա ենթադրություն, որ այս քրդական ուժերը Ռաքքան ազատագրելուց հետո կշարժվեն Դեր Զորի վրա, կհասնեն մինչև Եփրատ, Եփրատից մինչև Իրաքի սահմանն ընկած հատվածը կանցնի Հյուսիսային Սիրիայի քրդերի ձեռքը. «Դա շատ կարևոր սպառանալիք է Թուրքիայի ազգային անվտանգությանը: Թուրքիան հարավից կպաշարվի քրդական ինքնիշխան պետական միավորումներվ, դա կամա թե ակամա պետք է ոգևորի Թուրքիայի սահմանային հատվածում բնակվող քրդերին: Թուրքերը խիստ անհանգստացած են, որ ԱՄՆ-ը ծրագիր ունի քրդական միջանցք ստեղծելու»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս