Բաժիններ՝

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Իրանի հետ կապ ունեցող 89 առևտրային նավ են կալանել ծովային շրջափակումն սկսելուց ի վեր

Ծովային շրջափակումն սկսելուց ի վեր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն արդեն Իրանի հետ կապված 89 առևտրային նավ են կալանել, որոնք ուղևորվում էին իրանական նավահանգիստներ կամ դուրս էին գալիս այնտեղից: Այս մասին մայիսի 19-ին հաղորդել է Մերձավոր արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Կենտրոնական հրամանատարության ուժերը շարունակում են Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակման տոտալ ապահովումը՝ խոչընդոտելով բեռների հոսքը դեպի իրանական նավահանգիստներ և այնտեղից դուրս։ 89 առևտրային նավ է վերաուղղորդվել շրջափակման ռեժիմն ապահովելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

CENTCOM-ի տվյալներով՝ Իրանի ծովային շրջափակումը գործում է շուրջօրյա։ Գործողությանը ներկայում մասնակցում է ավելի քան 20 ամերիկյան ռազմանավ, այդ թվում՝ երկու ավիակիր, երեք մեծ դեսանտային նավ՝ ծովային հետևազորով, հրթիռային էսկադրային ականակիրներ և Արաբական ծովում հերթապահության մեջ գտնվող ափամերձ գոտու մարտա​​նավեր, ինչպես նաև 100 կործանիչ, ուղղաթիռ և լիցքավորող ինքնաթիռներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031