«Ա՜յ ընկեր, դու քո արևով տղամարդ ես, ոչ բարով՝ երկրի ղեկավար, քո «ջայլամի» վարքագծով ու «գրպանահատի» պարզունակ ճարպկությամբ այս ազգին ու պետությանն ո՞ւր ես ուզում հասցնել». Րաֆֆի Ասլանյան

Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Փաշինյանն այսօր հայտարարեց՝ Պուտինի հետ ունեմ ջերմ ընկերական հարաբերություններ, ՌԴ-ի դեմ որեւէ գործողություն չենք անի։ Իսկ մինչ այդ, պնդում է, որ բարերար Սամվել Կարապետյանը ՌԴ-ի գործակալ է, Հայաստան է ուղարկվել՝ իշխանություն վերցնելու նպատակով, ինչը չի հաջողելու, ուստի նա ունեզրկվելու է ուղարկողի կողմից (ակնհայտորեն ակնարկելով Պուտինին)։ Բացի այդ, նշում է, որ ընդդիմությունը դարձյալ ցանկանում է խաղաղության համար երաշխավորներ բերել, ովքեր արդեն իսկ դավաճանել են Հայաստանին ու Արցախին (դարձյալ ակնհայտորեն ակնարկելով Պուտինին)։

Մնացածը էլ չասեմ…, լավ շրջապատում չկա՞ մեկը, ով սրան կարող է ասել՝ ա՜յ ընկեր, դու քո արևով տղամարդ ես, ոչ բարով՝ երկրի ղեկավար, քո «ջայլամի» վարքագծով ու «գրպանահատի» պարզունակ ճարպկությամբ այս ազգին ու պետությանն ի վերջո ո՞ւր ես ուզում հասցնել, էլ սահման կա՞…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031