Օրացույցում տոնական օր կավելանա. նախագիծ է ներկայացվել

Վարչապետի աշխատակազմը e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հունիսի 23-ը նշել որպես հանրային ծառայողի օր:

Հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը՝ հունվարի 8-ին, փրկարարի օրը՝ սեպտեմբերի 4-ին, դատախազության աշխատողի օրը՝ հուլիսի 1-ին, հարկադիր կատարողի օրը՝ մայիսի 5-ին, քննչական կոմիտեի ծառայողի օրը՝ հոկտեմբերի 8-ին, ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, քրեակատարողական ծառայողի օրը՝ հոկտեմբերի 19-ին, մարդու իրավունքների միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին և այլն:

Այս իրավիճակը առաջացնում է հանրային ծառայության բազմազանություն, որը հակասում է հանրային ծառայության զարգացման ներկա օրակարգին։ Այս համատեքստում կարևորվում է Հայաստանի Հանրապետությունում հռչակել հանրային ծառայողի մեկ միասնական օր։

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է գնահատել, քաջալերել, խրախուսել, շահադրդել, արժևորել և ընդգծել հանրային ծառայողների դերն ու կարևորությունը երկրի կայուն զարգացման, հանրային ծառայությունների արդյունավետ մատուցման, նոր գաղափարների և արդեն իսկ ձեռքբերված փորձի կիրառմամբ միասնական քաղաքականության մշակման գործում:

2002 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 57/277 բանաձևով հունիսի 23-ը հռչակել է «Հանրային ծառայության օր», որի 3-րդ կետի համաձայն՝ «Գլխավոր ասամբլեան որոշում է, հունիսի 23-ը հռչակել Միավորված ազգերի կազմակերպության հանրային ծառայության օր և խրախուսում է անդամ պետություններին հատուկ միջոցառումներ կազմակերպել այդ օրը՝ ընդգծելու հանրային ծառայության ներդրումը զարգացման գործընթացում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031