Գերմանական երկրորդ հեռուստաընկերությունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` իր նախընտրական քարոզարշավի շրջանակում վերջերս արված հայտարարություններին:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին այսօր ԵՊՀ-ում կազմակերպված հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ էներգետիկ ոլորտում Իրանը շատ լավ համագործակցություն է ձևավորել Հայաստանի հետ:
Թուրքիայում շարունակվում են ձերբակալություններն այն անձանց շրջանում, ովքեր բողոք են արտահայտում սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ:
Իրանի արեւելյան մասում առնվազն ինը մարդ է զոհվել եւ 36-ը՝ տուժել ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, որը տեղի է ունեցել մարդատար ավտոբուսի մասնակցությամբ:
Խորհրդարանական համակարգի անցման նպատակը գերկենտրոնացված, միահեծան իշխանության վերացումն էր, և այսօր արդեն շատ լուրջ փոփոխություններ կան: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ան-148 մարդատար ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվել էր Օրսկ, փետրվարի 11-ին կործանվել է մերձմոսկովյան Ռամենսկոյե շրջանում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում խորը մտահոգություն է հայտնվում շփման գծում վերջերս տեղի ունեցած մարդկային զոհերի առնչությամբ և կողմերին կոչ արվում հավելյալ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարը պահպանելու համար, վերաբերում է ադրբեջանական կողմին:
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի դատախազները հայց են ներկայացրել Weinstein Company կինոընկերության դեմ, որը պատկանում է սկանդալային համբավ ունեցող պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին:
«Խնդրանքով կամ ցանկություններով վարչապետ չեն լինում, մենք դեռ չենք անդրադարձել այդ հարցին: Երբ քննարկում կկազմակերպենք, յուրաքանչյուր ոք, ով ՀՀԿ անդամ է, պարտավոր է ենթարկվելու քաղաքական որոշումներին, և երբ կազմակերպենք քննարկում, այդ հարցին կանդրադառնանք»:
«Ազգային ճակատ» դաշինքի առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է կուսակցությունը վերանվանելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը:
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայի ՄիԳ-29 կործանիչների եւ բանակային ավիացիայի Մի-24Պ եւ Մի-8ՄՏ ուղղաթիռների օդաչուները ցերեկային ու գիշերային ժամերին ուսումնավարժական թռիչքների ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ռազմական օդակայանը:
«Այս հարցով տարաձայնությունը գոյություն ուներ նաև մինչև կոալիցիա ձևավորելը: Այն կարգը, որն առաջարկվում էր՝ ռեյտինգայինի հետ կապված, դա շեղում է համամասնական ընտրակարգի դասական մոդելից: Եվ մենք այդ հարցը երբեք մեր օրակարգից չենք հանել»:
Մոսկվայի մարզում ինն անօդաչուներ հետախուզում են Ան-148 ինքնաթիռի կործանման վայրը:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը վստահ չէ, որ ՀՀԿ-ն կգա փետրվարի 16-ին հրավիված արտահերթ նիստին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա` ՀՀԿ-ն կբոյկոտի նիստ և, այդպիսով, քվորում չի ապահովվի:
«2017 թ. ապրիլին ՀՀ քաղաքացիները կարող էին չկռահել, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնին հավակնելու է` ի հեճուկս իր հայտարարության»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ հիմա այդ իմաստով իրավիճակը փոխվել է:
Ավստրալական ճամփորդանավի՝ նավահանգիստ վերադառնալու պատճառը դարձել է զուգարանի հերթում ծայր առած ծեծկռտուքը:
Մերձմոսկվայում Ան-148 մարդատար ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների մարմնամասերի հավաքումը՝ գենետիկական փորձաքննություն անցկացնելու համար, կշարունակվի յոթ օր:
Հայտնաբերվել Է Մոսկվայի մարզի Ռամենսկոյե շրջանում աղետի ենթարկված Ան-148 մարդատար ինքնաթիռի երկրորդ «սեւ արկղը»:
Հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն Դուբայում կլիմայական փոփոխությունների հարցին նվիրված ելույթի ժամանակ նշել է, որ Ամերիկան «տառապում է ժամանակավոր խելագարությունից»:
Ճապոնիայի տարբեր շրջաններում վերջին մեկ շաբաթվա ընթացքում առնվազն յոթ մարդ է մահացել ձյան առատ տեղումներով պայմանավորված միջադեպերի պատճառով:
Ռուսաստանի Օրենբուրգի մարզի իշխանություններն Ան-148 ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհվածների հարազատներին լրացուցիչ կվճարեն 1-ական միլիոն ռուբլի:
Ստամբուլի Ֆերիքյոյի հայկական եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ հավատացյալներից մեկն իր բողոքն է հայտնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ, ում Թուրքիայի իշխանություններն ընդունում են որպես պատրիարքական փոխանորդ:
ԿԺԴՀ-ն «նշանակալի» է համարել Հարավային Կորեա իր պատվիրակության այցը, որը գլխավորել է պետության անվանական ղեկավար Կիմ Յոն Նամը:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի՝ մեծությամբ հինգերորդ օդանավակայանը՝ «Լոնդոն-Սիթին», անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակվել է Թեմզա գետում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ռումբի հայտնաբերվելուց հետո:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) աշխատակիցներն ավարտել են փրկարարական գործողությունն Ան-148 մարդատար ինքնաթիռի կործանման վայրում:
Փհենչհանի ձմեռային օլիմպիական մրցումներին այցելել են 170 հազար 530 հանդիսականներ:
Վաշինգտոնը կշարունակի ճնշում գործադրել ԿԺԴՀ-ի վրա, բայց պատրաստ է բանակցություններ սկսել նրա հետ:
Մոսկվայի մարզում Ան-148 ինքնաթիռի անկումը հայտնվել է տեսահսկման խցիկներում: Տեսահոլովակը հրապարակված է YouTube-ում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարություն են տարածել: