Բաժիններ՝

Մարին Լը Պենը փոխելու է կուսակցության անվանումը

«Ազգային ճակատ» դաշինքի առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է կուսակցությունը վերանվանելու մասին: «Ռեբրենդինգը» թույլ կտա ավելի շատ ձայներ հավաքել 2022 թվականի նախագահական ընտրություններում: Այս մասին քաղաքական գործիչը պատմել է Europe 1-ի ալիքի Le Grand Rendez-vous ծրագրի եթերում։

«Ազգային ճակատը» կվերանվանեն, սակայն Լը Պենը չի ճշտել, թե իր դաշինքն ինչ նոր անուն կունենա: Այնուամենայնիվ, քաղաքական գործիչն ընդգծել է, որ կուսակցությունը չի հրաժարվում իր հայացքներից: «Մենք չենք հրաժարվում ոչ մի բանից. մենք նոր գլուխ ենք բացում մեր պատմության մեջ»,- հայտարարել է նա:

Լը Պենը նաեւ հավելել է, որ ցանկանում է «Ազգային ճակատը» վերափոխել քաղաքական ընդդիմության, որը ձայների մեծամասնության արժանի լինի Ֆրանսիայի նախագահի հաջորդ ընտրություններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս