Ինն անօդաչուներ Մոսկվայի մարզում հետախուզում են Ան-148-ի կործանման վայրը
Մոսկվայի մարզում ինն անօդաչուներ հետախուզում են Ան-148 ինքնաթիռի կործանման վայրը: Այդ մասին հաղորդվում է ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) կայքում:
«Այս պահին արտակարգ իրադրության հետեւանքների վերացմանը ներգրավված են 780 մարդ եւ 175 միավոր տեխնիկա, այդ թվում՝ գործի են դրված ինն անօդաչու թռչող ապարատներ»,- հայտնել են ԱԻՆ-ում:
Հաղորդման համաձայն՝ անօդաչուների միջոցով որոշվում են որոնողական աշխատանքների անցկացման հիմնական տեղերը: Բացի դրանից, ԱԻՆ-ը 20 ձյունագնաց է տրամադրել արտակարգ իրադրության գոտում քննիչների, Միջպետական ավիացիոն կոմիտեի փորձագետների աշխատանքի համար:
Հավելվում է, որ ԱԻՆ-ի ղեկավարի հանձնարարությամբ Մոսկվայից Օրենբուրգի մարզ է մեկնել գերատեսչության ինքնաթիռը՝ միջգերատեսչական օպերատիվ խմբով: Դրա կազմում են Ռուսաստանի ԱԻՆ-ի, Քննչական կոմիտեի, աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարության եւ առողջապահության նախարարության ներկայացուցիչներ:
Օրսկում զոհվածների հարազատներից կվերցնեն ԴՆԹ-ի նմուշներ՝ Մոսկվայում գենետիկական փորձաքննություն կատարելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: